National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
22.02.2010
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում
1 / 8

Փետրվարի 22-ի Ազգային ժողովի  քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով:

Ազգային ժողովի նիստին մասնակցում էին Նոր Նորքի միջնակարգ դպրոցների բարձր դասարանի աշակերտները ավանդական դարձած բաց դասին մասնակցելու համար:

 ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված «Հարկերի մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին»,  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ նիստում ընդհատված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին» համաձայնագիրը:

Քննարկվեց նաեւ նույն համաձայնագրի հետ կապված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի  եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը` ՀԱՊԿ ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման  համակարգի ստեղծման նպատակը Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գործունեության եւ կառավարման ընդունված համակարգի բոլոր պայմանների դեպքում դրանց ղեկավարման միջոցառումները գաղտնի պահելն է:

 ԱԺ պատգամավորները քննարկեցին  երկրորդ ընթերցման ներկայացված «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

 ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին», «Հաստատագրված վճարների մասին» «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը` խոսելով կարգավորման հարաբերությունների ներկա վիճակի, առկա խնդիրների եւ նախագծով առաջարկվող դրանց լուծումների մասին: Նա տեղեկացրեց, որ խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար, գործող օրենքի համաձայն, գանձվում են հաստատագրված վճարներ` ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների արտադրյալի չափով, ինչպես նաեւ պետական տուրք` համապատասխան լիցենզիա ստանալու համար: Խնդիրն այն է, որ կազմակերպիչների կողմից ներկայացված ելակետային տվյալների արժանահավատության ստուգումն ուղեկցվում է հարկային վարչարարության որոշակի բարդություններով:

Նախագծերով առաջարկվում է վերացնել խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարները` փոխարենը բարձրացնելով դրանց համար սահմանված տարեկան պետական տուրքի չափը: Դրանք ազատվում են ավելացված արժեքի հարկից,  շահութահարկով հարկման առումով եկամուտ չեն համարվում ստացվող եկամուտները,  ծախս չեն համարվում նաեւ խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նպատակով կատարված ծախսերը:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը  ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` տեղեկացնելով, որ նախկինում գործող խաղային  սեղանի կամ ավտոմատների թվով պայմանավորված վճարը փոխարինվելու է միանվագ տարեկան տուրքով, ինչի արդյունքում հարկային վերահսկողության անհրաժեշտությունը կվերանա եւ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Հանձնաժողովն առաջարկել է սահմանել տուրքի գոտիականություն եւ առնվազն երկու անգամ ավելացնել բազային տուրքը, ինչը նախնական պայմանավորվածությամբ ընդունել է կառավարության լիազոր ներկայացուցիչը:

Պարոն Այվազյանն առաջարկեց  փաթեթում ընդգրկել նույն խնդրին առնչվող «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրենքի նախագիծը:

ՀՀ կառավարության ներկայացրած մյուս` «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով սահմանվում է, որ խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս` զբոսաշրջության վայրերում, ինչը նույնպես կաջակցի զբոսաշրջության զարգացմանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի տեղեկացմամբ` շահումով խաղեր կամ խաղատներ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղեր 2013թ.-ից կարող են կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում,  Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի  տարածքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 37 միլիարդ դրամից ավել ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան տարածքներում` բոլորն էլ մայրաքաղաքից դուրս:

Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի փետրվարի 23-ի նիստում:


22.02.2010
Բաց դասերը խորհրդարանում շարունակվում են
Փետրվարի 22-ին հերթական բաց դասը խորհրդարանում անցկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս անգամ ԱԺ էին այցելել Երեւանի Նոր Նորք համայնքի  դպրոցների բարձր դասարանցիները: Ողջունելով դպրոցականներին, պարոն Աբրահամյանն ասաց. «Ձեր ներկայությունն ավելի է ակտիվացնում պատգամավորների աշխատանքը: Ուզում ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am