Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 51-ամյակի օրը` մարտի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու սպարապետի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողին: