National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին
1 / 2

Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան: Լեհաստանի վարչապետի այցը վկայում է, որ երկու կողմից էլ հարաբերությունները զարգացնելու ցանկություն կա:

Դոնալդ Տուսկը եւս բարձր գնահատեց հայ-լեհական հարաբերությունները եւ արձանագրեց համատեղ գործողություններ իրականացնելու մեծ պոտենցիալը: Նա կարեւորեց Հայաստանի դերը Արեւելյան գործընկերության ծրագրում` Հայաստանը համարելով հուսալի գործընկեր: ՀՀ ԱԺ նախագահն էլ նշեց, որ մեր երկիրը շահագրգռված  է այդ ծրագրով, եւ շատ կարեւոր է ծրագիրը վերածել գործի:

Հովիկ Աբրահամյանը  եվրաընտանիքին ինտեգրվելու գործընթացում կարեւոր համարեց Լեհաստանի աջակցությունը Հայաստանին: Մեր երկիրը շատ ուշադիր է եվրակառույցներում Լեհաստանի նախաձեռնությունների նկատմամբ: ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացումը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթ» -ի հետ համագործակցությունը:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ հայ- թուրքական արձանագրություններին, նշելով, որ  Հայաստանի խորհրդարանը դրանք կվավերացնի  Թուրքիայի խորհրդարանի  վավերացումից հետո:

Քննարկվեցին նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր. Դոնալդ Տուսկը ներկայացրեց ճգնաժամը հաղթահարելու`  Լեհաստանի փորձը` հաշվի առնելով այդ երկրի համեմատաբար դրական ցուցանիշները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am