National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
18.03.2010
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փորձագետներին
1 / 1

Մարտի 18-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կովկասյան տարածաշրջանով զբաղվող  փորձագետներ Ջոն Ուիլյամսին, Փոլ Ստրոնսկուն եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Բարդ Փուդնիին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց իր գնահատականները այդ գործընթացների եւ վերջին շրջանում Հայաստանում ձեւավորված տրամադրությունների վերաբերյալ:

Պարոն Նիկոյանի գնահատմամբ` հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը բխում էր հարեւան պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու  եւ խաղաղ գոյակցության անհրաժեշտությունից: Հայաստանի իշխանությունները  շատ լավ էին գիտակցում, որ հայ ժողովուրդը  միանշանակ չի ընկալելու այդ քայլը` պայմանավորված  նախորդ դարասկզբին  հայ ժողովրդի դեմ իր պատմական հայրենիքում Թուրքիայի կատարած ցեղասպանության փաստով:  Հարաբերությունների կարգավորմանը վերաբերող երկու արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան սկսեց իրարամերժ հայտարարություններ անել եւ խոսել նախապայմանների լեզվով` մասնավորապես ստորագրված արձանագրությունների վավերացումը կապելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, ինչը անընդունելի է Հայաստանի համար: ԹԵեւ Թուրքիան բազմիցս հայտարարել է  եվրոպական արժեքային համակարգին ինտեգրվելու իր քաղաքական ուղղվածության մասին, արձանագրությունների վավերացման գործընթացի հետ կապված նրա վարքագիծը ավելի շատ հիշեցնում է պանթուրքիզմի գաղափարախոսություն: Այնինչ Հայաստանի համար շատ կարեւոր է ունենալ կանխատեսելի եւ դրականորեն տրամադրված եւ ոչ թե ազգայնական նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնող հարեւան:

Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ  մեր երկրում արդեն շատերն են թերահավատորեն վերաբերվում արձանագրությունների վավերացման գործում Թուրքիայի անկեղծությանը, եւ եթե մինչեւ հիմա Հայաստանը դուրս չի եկել բանակցային գործընթացից, պատճառը գործընկերային հուսալի հարաբերություններ պահպանելն է Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, որոնց մոտեցումները` հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու վերաբերյալ, համահունչ են  Հայաստանի տեսակետներին:

Պարոն Նիկոյանը հավելեց նաեւ, որ եթե Թուրքիան փորձի իր իսկ ստեղծած փակուղային վիճակը շտկել եւ վավերացնել ստորագրված արձանագրությունները, ԱԺ քաղաքական մեծամասնությունը այսօր էլ պատրաստ է   ջանքեր գործադրել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am