National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
22.03.2010
Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստը
1 / 8

Մարտի 22-ի առավոտյան  Երեւան ժամանեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորությամբ` մասնակցելու ՀՀ ԱԺ-ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին:

Մինչեւ նիստի աշխատանքները սկսվելը բելառուս խորհրդարանականները  ԱԺ այգում ծաղիկներ դրեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 Այնուհետեւ խորհրդարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստը:

ՀՀ ԱԺ-ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, բացման խոսքում ողջունելով միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս գործընկերների այցը Հայաստանի խորհրդարան, մեկ անգամ եւս կարեւորեց հանձնաժողովի դերակատարությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման գործում: Բարձր գնահատելով հայ-բելառուսական հարաբերությունները` նա կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում, ուր Հայաստանը եւ Բելառուսը մշտապես աջակցում են միմյանց: Պարոն Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ ավանդական են դարձել միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների այցերը: Այս համատեքստում տեղեկացվեց, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Բելառուս, ինչը, ըստ Հրայր Կարապետյանի, ազդակ կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության առավել խորացմանը: Նա նկատեց, որ վերջին տարիներին հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունը առավել լայն թափով է զարգանում, մեծացել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, սակայն, ամբողջ ներուժը լիարժեք չի օգտագործվում: Հրայր Կարապետյանն անդրադարձավ նաեւ մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերին:

ԲՀ ԱԺ-ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Իվանովը բացման խոսքում կարեւորեց երկու բարեկամ ժողովուրդների խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացումը: Բարձր գնահատվեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որը, պարոն Իվանովի գնահատմամբ, մեծապես կարող է նպաստել իրավապայմանագրային բազայի զարգացմանը, միջռեգիոնալ համագործակցության խորացմանը: Արժեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում:

Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային կապերին եւ դրանց հետագա զարգացմանն առնչվող զեկույցում ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն անդրադարձավ Հայաստանի եւ Բելառուսի գրադարանների, թանգարանների միջեւ ստեղծված համագործակցությանը, երկու երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին: Նրա համոզմամբ` հայ-բելառուսական համագործակցությունը զգալի հնարավորություններ ունի զարգանալու քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում: Նա համոզված է, որ երկու երկրների միջեւ ստեղծված քաղաքական դինամիկ երկխոսությունը եւ արդյունավետ գործարար ու մշակութային համագործակցությունը հետագայում եւս կնպաստեն հայ-բելառուսական կապերի ամրապնդմանը տարբեր ուղղություններով: Կարեւորվեց երկու երկրների միջեւ մշակութային խմբերի փոխանակումը, հյուրախաղերի կազմակերպումը: Պարոն Դավթյանը նշեց, որ հայ արտիստները մեծ հաջողությամբ մասնակցել են Վիտեբսկի «Սլավյանսկի բազար» եւ Բրեստի փառատոններին եւ ներկայացրել են բարձրակարգ արվեստ:

Բելառուսի խորհրդարանի մարդու իրավունքների, ազգային հարաբերությունների եւ զանգվածային լրատվամիջոցների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Անատոլի Գլազը իր ելույթում ընդգծեց, որ երկու երկրների միջեւ գիտատեխնիկական կապերը զարգանում են դեռեւս 2000 թ. հոկտեմբերին ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա, իսկ 1998 թ-ից գործում է գիտական համագործակցության համաձայնագիրը Բելառուսի եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիաների միջեւ, որի շրջանակներում իրականացվում է տեղեկատվության փոխանակում: Պարոն Գլազը խոսեց նաեւ մոլեկուլային ֆիզիկայի, բիոքիմիայի, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում իրականացված համատեղ հետազոտությունների կարեւորության մասին: Նա գոհունակությամբ փաստեց, որ եւ Հայաստանը, եւ Բելառուսը ձգտում են առավել ընդլայնել ավանդական դարձած մշակութային կապերը: Այս համատեքստում պարոն Գլազը կարեւորեց 2007 թ-ին Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի, իսկ 2005 թ-ին Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի անցկացումը:

ԱԺ պատգամավոր, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Արեգ Ղուկասյանը, խոսելով տնտեսության բնագավառում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության կարեւորության մասին, նշեց, որ անհրաժեշտ է տնտեսական փոխգործակցությունը առավել ընդլայնել, ինչի ներուժը կա, սակայն լիովին չի օգտագործվում: Նշվեց, որ կա մեքենաշինության, գյուղատնտեսության, դեղագործության, բարձր տեխնոլոգիաների, շինարարության ոլորներում ապրանքաշրջանառությունը ընդլայնելու մեծ ներուժ: Պարոն Ղուկասյանը կարեւորեց համատեղ ձեռնարկությունները ավելացնելու հնարավորությունը:

ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Միխայիլ Կրիշտապովիչը ընդգծեց, որ հայ-բելառուսական համագործակցության առաջնահերթություններից են երկու երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացումը եւ ապրանքաշրջանառության ընդլայնումը: Նա նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը զգալի ազդեցություն չի ունեցել երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացման վրա. 2009 թ. ապրանքաշրջանառությունը կազմել է 30 մլն դոլար, ինչը 2008 թվականի համեմատությամբ ավելացել է 0,4 տոկոսով: Պարոն Կրիշտապովիչը կարեւորեց մեքենաշինության, թեթեւ արդյունաբերության, դեղագործության ոլորտներում ստեղծված համագործակցության շարունակականությունը: Նա փաստեց, որ բիզնեսի զարգացման համար Բելառուսում ստեղծված են իրավական եւ տնտեսական բարենպաստ պայմաններ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստի օրակարգային հաջորդ հարցն առնչվում էր հանձնաժողովի հաջորդ` հինգերորդ նիստի անցկացմանը եւ աշխատանքային պլանին վերաբերող խնդիրների քննարկմանը: Որոշվեց միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Բելառուսում: ՀՀ ԱԺ-ԲՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանն առաջարկեց հաջորդ նիստում քննարկել միջռեգիոնալ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը առնչվող հարցեր: Միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստի վերջում քննարկվեցին ամփոփիչ փաստաթղթում ներկայացված հարցերը:

ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներն  ամփոփվեցին   հանձնաժողովի համանախագահներ Վալերի Իվանովի եւ Հրայր Կարապետյանի համատեղ  մամլո ասուլիսում:

Հրայր Կարապետյանը լրագրողներին մանրամասներ ներկայացրեց միջխորհրդարանական հանձնաժողովի  համատեղ նիստի աշխատանքներից` նշելով, որ քննարկվել են մշակութային, գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող հարցեր: Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ աշխատանքային հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որտեղ քննարկել են ՀՀ ԱԺ նախագահի` Բելառուս  այցի հետ կապված մանրամասներ: Պարոն Կարապետյանը հավելեց, որ կես տարին մեկ անգամ նմանատիպ նիստեր են լինելու` հաջորդաբար Երեւանում եւ Մինսկում,  ինչն էլ առավել կնպաստի խորհրդարանական փոխգործակցության խորացմանը:

Վալերի Իվանովը բարձր գնահատելով հայ-բելառուսական հարաբերությունները` կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը եւ օրենսդրական փորձի փոխանակումը երկու երկրների միջեւ: Երկկողմ տնտեսական փոխգործակցության համատեքստում, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը կարեւորեց նաեւ միջռեգիոնալ համագործակցության ակտիվացումը: Վալերի Իվանովը կարեւորեց երկու երկրների միջեւ նոր գործարար կապերի ստեղծումը եւ հետագա համագործակցությունը առեւտրատնտեսական եւ գյուղատնտեսության ոլորտներում: 
  
Մամուլի ասուլիսից հետո բելառուս պատգամավորները հանդիպումներ ունեցան խորհրդարանում: 

Բելառուսի Հանրապետության  Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ողջունելով  Բելառուսի խորհրդարանականներին` տկն. Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի հետաքրքրությունը Բելառուսի հետ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցությունն ընդլայնելու հարցում: Նա մասնավորապես անդրադարձավ իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության շրջանակներում բելառուս գործընկերների հետ  շփումներն ակտիվացնելու եւ միջխորհրդարանական կազմակերպություններում միմյանց աջակցելու խնդրին: Տկն. Զոհրաբյանը հղում անելով փարիզյան հռչակագրի հիմնարար սկզբունքներին` կարեւորեց «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափում`«Եվրանեսթում»  գործընկեր բոլոր պետությունների համահավասար ներկայացվածությունն ու մասնակցությունը: Նա նշեց, որ ցանկացած հարց շատ ավելի արդյունավետ կլուծվի եվրոպական մեկ միասնական ընտանիքի ներսում եւ պատժամիջոցները չեն կարող նպաստել այն խնդիրների կարգավորմանը, որոնք առաջադրում է «Արեւելյան գործընկերությունը»:

Այս առիթով նա բելառուս խորհրդարանականներին հանձնաժողովի կողմից աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաեւ ժողովրդավարեցման ու ընտրական  գործընթացներին,  լրատվամիջոցների դերին եւ այլ հարցերի:

Բեռալուս խորհրդարանականները տկն. Զոհրաբյանին շնորհակալություն հայտնեցին  աջակցության համար` փաստելով ի դեմս Հայաստանի հուսալի գործընկեր ունենալու հանգամանքը:

Տկն. Զոհրաբյանը հյուրերին փոխանցեց նաեւ իր ներկայացրած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ու կուսակցության ղեկավարի բարեմաղթանքները:

Բելառուսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները հանդիպեցին նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ  «Եվրանեսթում»  ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, եվրոպական խորհրդարանական կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը, առաջիկայում տեղի ունենալիք  Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցությանն ու «Արեւելյան գործընկերության» ծրագրով նախատեսված ԵՄ եւ վեց գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն  առնչվող հարցեր:

Երկուստեք կարեւորվեց այն փաստը, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, շուկայական տնտեսության կայուն զարգացման, ԵՄ տնտեսությանը աստիճանական ինտեգրման գործում մասնակից երկրները պետք է ունենան միատեսակ հանձնառություն ու բացառվեն երկակի ստանդարտները: Փաստ է, որ ծրագրին մասնակից վեց երկրներն էլ վերոնշյալ ոլորտներում անելիքներ շատ ունեն. կարեւորը եղած թերությունների գիտակցումը, դրանք շտկելու պատրաստակամությունն ու հետեւողականությունն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am