Ապրիլի 1-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի առաքելության նոր ղեկավար Միգարա Դե Սիլվանի գլխավորած պատվիրակությանը:
Տիկին Պետրոսյանը շնորհավորեց պարոն Միգարա Դե Սիլվանին Համաշխարհային բանկի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ համագործակցություն: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը նաեւ շնորհակալություն հայտնեց մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում աջակցություն ցուցաբերելու` Ազգային ժողովի առաջարկությունները Համաշխարհային բանկի կողմից ընդունելու համար, որոնց արդյունքում հաստատվել է դրամաշնորհային ծրագիր, եւ տեխնիկական օժանդակության կոնկրետ առաջարկներ ներառվել են ՀՀ պետական հատվածի բարեփոխումների 2-րդ վարկային ծրագրում:
Պրն Միգարա Դե Սիլվանին գոհունակություն հայտնեց օրենսդրական ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ կարողությունների զարգացմանն ուղղված` Ազգային ժողովի նախաձեռնության եւ առաջարկությունների համար` դրանք որակելով անհրաժեշտ եւ հիմնավորված:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին դրամաշնորհային եւ վարկային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովող մանրամասներ: