National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 6-ին ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Ողջունելով գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նա Հայաստան է այցելել կարեւոր իրադարձության ժամանակ.  այս տարի Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին նշում է կազմակերպության 40-ամյակը: «Ընդամենը 2008թ. հոկտեմբերին էր, երբ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ստացավ ասոցացված անդամի կարգավիճակ` եւս մեկ անգամ հավաստելով իր հավատարմությունը ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքներին»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահը, նշելով, որ ՖՄԿ-ն  ընձեռում է նոր շրջանակ` քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության համար. «Մենք այն դիտում ենք որպես նպաստավոր միջավայր ֆրանկոֆոնիայի անդամ մյուս երկրների թե` երկկողմ եւ թե` բազմակողմ կապերի զարգացման գործում»:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը  շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ուրախությամբ նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի, եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում` մեր երկրի խորհրդարանի ստանձնած դերը: Նրա խոսքերով` ՖԽՎ-ն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենակարեւոր օղակն է.«Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ժողովրդավարության մշտարթուն զինվորն է »:

Բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերն ամբողջ աշխարհում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ֆրանկոֆոն երկրների խորհրդարանականների միջեւ համագործակցության ներուժը Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում, Հայաստանի խորհրդարանը դիմել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը,  եւ 2009թ. հուլիսին,  Փարիզում,  Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում  ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց ասոցացված անդամի կարգավիճակ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքերով` այս կարգավիճակը  ՀՀ Ազգային ժողովին հնարավորություն է ընձեռում լիովին ներգրավված լինել ՖԽՎ աշխատանքներում: «Եւ որպես առաջին քայլերից մեկը`  մենք հրավիրեցինք  Եվրոպայի տարածաշրջանի 2010 թվականի համաժողովն անցկացնել Երեւանում: Այն տեղի կունենա մայիսի 4-6-ը »,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Իր հերթին Աբդու Դիուֆին անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը, հայտնեց, որ այն մեծ դեր կարող է խաղալ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում, աջակցել ժողովուրդների միջեւ առկա խնդիրների լուծմանը: Այս համատեքստում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ասաց. «Հայոց ցեղասպանությունը միշտ վառ է մեր հիշողության մեջ : Այն մի վերք է, որը չի սպիացել, եւ մենք պարտք ունենք այդ հիշողության առջեւ »:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դատապարտելով յուրաքանչյուր ոճրագործություն` կանխում ենք հետագայում նմանատիպ ոճրագործությունների իրագործումն ամբողջ աշխարհում:

Հովիկ Աբրահամյանը Աբդու Դիուֆին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ցանկությունը` դառնալ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ: Ի դեպ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ հաստատված համագործակցության արդյունքում Հայաստանի խորհրդարանը դարձել է «Նորիա» ծրագրի  աջակցության շահառու 2010-2013թթ համար: Ծրագրի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը կթարգմանվի ֆրանսերեն լեզվով, կհարստացվի ֆրանսալեզու տեղեկատվությունը, կկազմակերպվեն ֆրանսերեն լեզվի դասընթացներ:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությունից ի վեր Ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ մեր երկրում արձանագրված ձեռքբերումներին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց ՀՀ հանրակրթական համակարգում ֆակուլտատիվ երրորդ օտար լեզվի ներմուծումը: Հայաստանում յուրաքանչյուր տարի մարտ ամսին անցկացվում են Ֆրանկոֆոնիայի օրեր:   Այս տարի ավելի քան 30 մշակութային, կրթական եւ գեղարվեստական միջոցառումներ են ծրագրված մարտի 15-ից մինչեւ ապրիլի 15-ի ժամանակահատվածում: Համագործակցություն է հաստատվել հայաստանյան երկու բուհերի` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ու  Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Ֆրանկոֆոնիայի  համալսարանական գործակալության միջեւ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am