Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում խորհրդարանի այգում տեղի ունենցավ Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիան եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը : Բուհերի ուսանողները տոնական համերգով նշեցին ապրիլի 7-ը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ նրանց էին միացել նաեւ խորհրդարանի պատգամավորները: