National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.04.2010
Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ դաշնակահարների 5-րդ հանրապետական մրցույթի բարեգործական գալա համերգ

Ապրիլի 30-ին ժամը   18  -ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական հինգերորդ մրցույթի դափնեկիրների բարեգործական գալա համերգը: Այն կանցկացվի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Համերգի կազմակերպմանն աջակցում են Երեւանի պետական կոնսերվատորիան, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Շվեյցարիայի  դեսպանության գրասենյակը:

Համերգից գոյացած հասույթը կտրամադրվի զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների համար Արտաշատ  քաղաքում  վերականգնողական կենտրոնի ստեղծմանը: Կենտրոնը կկառուցվի «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի հայաստանյան գործընկեր «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի  (ՄՄԲՀ)  աջակցությամբ

Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացվելիք ակցիան  կնպաստի Արտաշատ քաղաքում վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, աջակցություն կլինի Արարատի մարզի մոտ 700 հաշմանդամ երեխայի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am