National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.04.2010
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, ով վերջերս գտնվում էր Հայաստանում եւ հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը խորին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի զարգացման մեծ անձնական ներդրման համար:

«Մաղթում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցությունը էլ ավելի խորանա` ի շահ բոլորիս», ասվում է  Աբդու Դիուֆի նամակում: 
  
Հիշեցնենք, մայիսի 4-6-ը Երեւանում`  ՀՀ Ազգային ժողովի շենքում,  տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական  տարածաշրջանի  23-րդ համաժողովը :

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից:
 
 
 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am