National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
22.06.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եվրաինտեգրման ներգրավվածության հարցերը, մասնավորապես՝  ԵՔՀ ծրագրին, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերությանն» առնչվող հարցեր:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որպես ԵՄ-ի հետ տնտեսական եւ քաղաքական առավել սերտ համագործակցության գործիք, մտահոգություն հայտնելով գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ձգձգմամբ։ Այս հարցում դեսպանը համաձայնեց տիկին Զոհրաբյանի հետ: Քանի որ Արեւելյան գործընկերությունը լեհ-շվեդական նախաձեռնություն է, հանձնաժողովի նախագահը կարեւորեց Լեհաստանի դերակատարությունը Արեւելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներն առաջ մղելու հարցում։  Պարոն Ռաչինսկին վերահաստատեց իր երկրի դիրքորոշումը, նշելով, որ Լեհաստանը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը, նաեւ խորհրդարանական պլատֆորմը առաջ մղելու հարցում: Կողմերը կարեւորեցին Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-Եվրամիություն տնտեսական եւ քաղաքական ասոցացման համար: Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց ԵՄ երկրներ վիզաների դյուրացման խնդրի վերաբերյալ` հղում անելով Արեւելյան գործընկերության ծրագրին, ուր նշված է, որ «անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժը Արեւելյան գործընկերության կարեւոր բաղադրիչներից է»: Դեսպանը նշեց, որ Լեհաստանը ջանքեր կգործադրի ուսանողների, գիտնականների եւ որոշ խավերի ներկայացուցիչների համար վիզաների խնդիրը հնարավորինս դյուրացնելու, ինչպես նաեւ վիզաների համար գանձվող գումարը նվազեցնելու համար:

Հանդիպման ավարտին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հուլիսի 12-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնապես հրավիրեց Լեհաստան:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am