Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Երեւանում կգումարվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն 16 երկրների շուրջ 70 պատվիրակներ:
ՈՒՄՎ պատվիրակներին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Հունիսի 29-ին վեհաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: