National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ` ծննդյան 56-րդ տարեդարձի առիթով, որտեղ ասվում է.
 

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 56-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս տարիները  Ձեր անձնական նվիրումի հսկայական պաշար են, որ ծառայել ու   ծառայելու են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Վստահ եմ, որ առաջնորդի եւ մարդու Ձեր հատկանիշները` համբերատարությունը, աշխատասիրությունն ու հանդուրժողականությունը օրինակելի են լինելու յուրաքանչյուր պետական ու քաղաքական գործչի համար: Վստահ եմ նաեւ, որ Ձեր ղեկավարությամբ մեր պետությունը նոր բարձունքների է հասնելու, իսկ ժողովուրդը միասնականության նորանոր ձեռքբերումներ է ունենալու:

Պատրաստ եմ աջակցել Ձեր բոլոր ձեռնարկումներին` ուժերիս ներածին չափով:

Շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը` մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով, հաջողություն եւ երջանկություն` ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am