ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ` ծննդյան 56-րդ տարեդարձի առիթով, որտեղ ասվում է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 56-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս տարիները Ձեր անձնական նվիրումի հսկայական պաշար են, որ ծառայել ու ծառայելու են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:
Վստահ եմ, որ առաջնորդի եւ մարդու Ձեր հատկանիշները` համբերատարությունը, աշխատասիրությունն ու հանդուրժողականությունը օրինակելի են լինելու յուրաքանչյուր պետական ու քաղաքական գործչի համար: Վստահ եմ նաեւ, որ Ձեր ղեկավարությամբ մեր պետությունը նոր բարձունքների է հասնելու, իսկ ժողովուրդը միասնականության նորանոր ձեռքբերումներ է ունենալու:
Պատրաստ եմ աջակցել Ձեր բոլոր ձեռնարկումներին` ուժերիս ներածին չափով:
Շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը` մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով, հաջողություն եւ երջանկություն` ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության»: