National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.7.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.07.2010
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը Ազգային ժողովում
1 / 1

Հուլիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը` որպես նոր էջ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, անդրադարձան նաեւ այդ գործընթացում խորհրդարանի դերին, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության համագործակցության հարցերին: Մասնավորապես, տկն Պետրոսյանն առաջարկեց քննարկել          ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկում ընդգրկված` Ազգային ժողովի կողմից պետական բյուջեի, օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակության եւ մասնագիտական կարողությունների զարգացման միջոցառումների ապահովման ֆինանսական աջակցության հարցերը: ԱԺ փոխնախագահն առաջարկեց դրանք լուծել ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի, ինչպես նաեւ Թայեքս, Թվինինգ ծրագրերի շրջանակներում:

Պրն Լուցենբերգերը հայտնեց առաջարկությունները քննարկելու պատրաստակամություն, միաժամանակ առաջարկելով քննարկել նաեւ եվրոպական օրենսդրության չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության ներդաշնակեցման առավել լայն համագործակցության ծրագրեր:

Կողմերն անդրադարձան նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության ապահովման հարցերի եւս:


02.07.2010
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ԱՄՆ Անկախության տոնին նվիրված հանդիսությանը
 Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանությունում մասնակցեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 234-ամյակին եւ 1776թ. հուլիսի 4-ին  Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված հանդիսությանը:Ողջունելով ներկաներին ՀՀ ԱԺ նախագահը ասաց. «Հարգարժան տիկին դեսպան, Հարգելի ներկա...

02.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում` «Եվրանեսթում» ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները:...

02.07.2010
Հանդիպում հանձնաժողովում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հուլիսի 2-ին հանդիպեց Եվրամիության Թվինինգ ծրագրի խմբի ղեկավար Սերգեյ Սկոկովին եւ ծրագրի փորձագետ Լոթար Գուինդլինգին: Բնապահպանության  նախարարության հետ համագործակցաբար նախատեսվում է բնապահ...

02.07.2010
«Թիվ մեկ խնդիրը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրուցել է արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրների մասին  - Պարոն Աբրահամյան, վերջին ամիսների կարեւորագույն իրադարձությունը ՀՀ Նախագահի եւ կոալիցիայի կողմից խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման առկախումն էր։ Ձեր գնահատա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am