National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.07.2010
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հուլիսի 2-ին հանդիպեց Եվրամիության Թվինինգ ծրագրի խմբի ղեկավար Սերգեյ Սկոկովին եւ ծրագրի փորձագետ Լոթար Գուինդլինգին:

Բնապահպանության  նախարարության հետ համագործակցաբար նախատեսվում է բնապահպանության ոլորտում ներդնել համալիր  թույլտվությունների համակարգ` համապատասխանեցնելով այն ԵՄ չափանիշներին: 1996 թ. ԵՄ-ն  ընդունել է «Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման եւ հսկման» հրահանգներ, որոնք էլ հիմք են հանդիսացել տարբեր երկրներում միասնական թույլտվություն սահմանելու համար: Փորձագետները վստահեցնում են, որ այս տարբերակը  պարզեցնում է գործընթացը եւ տնտեսվարողներին ազատում ավելորդ քաշքշուկից: Խմբի ղեկավարը նշեց, որ համակարգն արդեն հաջողությամբ ներդրվել է մի շարք երկրներում, այդ թվում եւ հարեւան Վրաստանում: Համակարգի ներդրման համար հյուրերը կարեւոր համարեցին գործադիր եւ օրենսդիր մարմինների միասնական տեսլականն ու համատեղ ջանքերը` խորհրդարանի բնապահպանության հարցերով զբաղվող հանձնաժողովը դիտարկելով որպես գործընթացի հաջող մեկնարկի կարեւոր օղակ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ են նաեւ օրենսդրական փոփոխություններ:

Խաչիկ         Հարությունյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, հանձնաժողովի կողմից աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Նա համալիր թույլտվությունների համակարգի ներդրումը կարեւորեց նախ առանձին թույլտվությունների դեպքում հնարավոր հակասությունները վերացնելու, ապա նաեւ տնտեսվարողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ կուռուպցիոն ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից:

Փորձագետ Լոթար  Գուինդլինգի պատկերացմամբ` համակարգը պետք է ներդնել քայլ առ քայլ` ապահովելով նախ նորմատիվ անհրաժեշտ դաշտ, կատարելով ինստիտուցիոնալ փոփոխություններ եւ այնուտեհեւ  հզորացնելով կարողությունները:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am