National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
21.10.2010
ԱԺ նախագահը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարին
1 / 1

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը Հայաստան  եւ նրա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահը շեշտեց, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է  եւ մեր երկիրը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն  ուղղված բարեփոխումները:

Պարոն Յագլանդը կարեւորեց Հայաստանի դերակատարությունը Եվրոպայի խորհրդում եւ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքը  ԵԽԽՎ-ում նշելով` որ Եվրոպայի խորհուրդը ուշադիր հետեւում է Հայաստանում ընթացող զարգացումներին եւ բարեփոխումների գործընթացին:  Նա բարձր գնահատեց ՀՀ Նախագահի վարած քաղաքականությունը եւ խորհրդարանի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am