National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.11.2010
Ծառայության մեկնելուց առաջ հայրենիքի ապագա պաշտպանները օրհնություն ստացան
1 / 3

Նոյեմբերի 9-ին Երեւանի Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում Մաշտոցի զինկոմիսարիատի 24 զինակոչիկներին ազգային բանակ ճանապարհելու կապակցությամբ կազմակերպվել էր տոնական հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ եւ այլք:

Զինակոչիկներին բարի ծառայություն եւ բարի վերադարձ, երկրին խաղաղություն մաղթեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` նշելով, որ հայոց բանակը իր կարգապահությամբ եւ բարոյական հատկանիշներով պետք է մեր հասարակության օրինակելի մասը լինի: «Կա պաշտպանության նախարարի ցուցումը զինկոմներին` զորակոչի ամփոփման ժամանակ հանդիսավորությամբ բանակ ճանապարհել զորակոչիկներին: Մաշտոցի զինկոմը` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին հրավիրել է մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը, որը, հուսով եմ, պետք է ավանդական լինի, որպեսզի ծնողները տեսնեն, որ իրենց զավակներն արժանի են հարգանքի եւ արժանանում են դրան ԱԺ պատգամավորների, զինվորականների եւ պաշտպանության նախարարության կողմից», -ասաց Հրայր Կարապետյանը: Պարոն Կարապետյանը հավաստիացրեց, որ իր գլխավորած հանձնաժողովը մշտապես կապի մեջ կլինի ազգային բանակի հետ,  կծանոթանա զինծառայողների խնդիրներին:

Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսք ասացին նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը եւ նորակոչիկների ծնողները:

Ծառայության մեկնելուց առաջ հայրենիքի ապագա պաշտպաններին եկեղեցում օրհնեց Դավիթաշեն համայնքի հոգեւոր հովիվ տեր Խորեն քահանա Մարուքյանը:


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am