Հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ չստուգված լուրեր էին տարածել, թե իբր պետական միջոցներից 20 մլն դրամով զրահապատ անվադողեր են ձեռք բերվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ծառայողական ավտոմեքենայի համար:
Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ հիմնված են սուտ տեղեկատվության վրա: Նման ապատեղեկատվությունից խուսափելու եւ հասարակությանը անհարկի թյուրիմացության մեջ չգցելու համար ավելի ճիշտ կլիներ հիշյալ ԶԼՄ-ները լուրը հրապարակելուց առաջ դիմեին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն, ինչպես սովորաբար անում են, իրենց ստացած տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար: