National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.12.2010
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
1 / 1

Դեկտեմբերի 1-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում  քննարկվեց չորս հարց:

Օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց: 
  
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Նախարարը նշեց, որ ծրագրի մշակումը  սկսել է 2007 թվականից եւ անցել է քննարկման բազմաթիվ փուլեր: Ներառվել են  բազմաթիվ առաջարկներ:

 Ծրագիրը համարելով իրատեսական եւ զերծ պոպուլիստական հոդվածներից, ԿԳ նախախարը նշեց, որ նախատեսվում է կրթության զարգացումն իրականացնել նախանշված  ռազմավարական մոտեցումներին եւ գերակայություններին համապատասխան ծրագրերով, որոնք կդառնան ներկայումս իրականացվող հիմնական ծրագրերի տրամաբանական շարունակությունը: Կվերանայվեն իրականացվող ծրագրերը:

Որպես ծրագրի գերխնդիր համարվել է կրթության որակի բարձրացումը` ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը եւ քաղաքացիների` իրենց ձգտումներին եւ ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով հանձնաժողովը որոշեց առաջիկա փետրվարին կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ մեկ անգամ եւս քննարկել ներկայացված ծրագիրը:  Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնաժողովականների քննարկմանը ներկայացրեց նաեւ նախարարության մշակած «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը»: Արմեն Աշոտյանի համոզմամբ` ծրագրված միջոցառումների արդյունքում երկու տարվա ընթացքում կնվազեն համակարգում առկա կոռուպցիոն երեւույթները: Կապահովվի ծրագրի իրականացման թափանցիկությունը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանձնաժողովի կողմից պատրաստակամություն հայտնեց համագործակցել  եւ նպաստել հակակոռուպցիոն ծրագրի իրականացմանը եւ առաջարկեց նախարարության կայքէջում ունենալ էլեկտրոնային հասցե եւ հեռախոսահամար, որոնց միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան ահազանգելու  իրենց ունեցած փաստերի մասին:

 Նա առաջարկեց նաեւ ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ծրագրի կատարման հարցերով: Առաջարկներն ընդունվեցին:

ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական  գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հեղինակներն առաջարկում են  կենսաթոշակի իրավունք ունեցող գիտնականների համար  սահմանել հավելավճար.գիտության թեկնածուի համար` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, իսկ գիտության դոկտորի համար` 100 տոկոսի չափով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը հնչեցրեց կառավարության բացասական տեսակետը, ըստ որի, այսօր պետության սուղ միջոցները թույլ չեն տալիս սահմանել հավելավճարներ, որն ըստ հեղինակների հաշվարկների` կկազմի շուրջ 700 մլն դրամ տարեկան: 

Իր կարծիքը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ըստ որի, հավելավճարների սահմանումը թեթեւակիորեն կլուծի գիտնականների սոցիալական խնդիրները:

Հանձնաժողովի քվեարկության արդյունքում օրինագիծը դրական եզրակացություն չստացավ:

Հանձնաժողովը որոշեց դեկտեմբերի 23-ին անցկացնել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվեն կառավարության հեղինակած «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական  գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը


01.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում Արաբկիր համայնքում անցկացված միջոցառմանը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  ՀՀԿ  20-ամյակի տոնակատարությունների շրջանակում  Երեւանի Արաբկիր վարչական շրջանում անցկացված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպությունը: Միջոցառմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բ...

01.12.2010
Դասախոսություն ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ներկայացուցիչների համար
Դեկտեմբերի 1-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների եւ հաստատության պրոֆեսորադասախոսական ու ղեկավար կազմերի ավելի քան 100 ներկայացուցիչների համար դասախոսությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am