National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.12.2010
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ի նիստում քննարկեց կառավարության ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման նպատակն է պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման ընթացակարգը` ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից: Օրինագծով նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 15 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն: Նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ` պահպանելով օրենքով ամրագրված սկզբունքները, որը հնարավորություն կտա պարզեցված կարգով եւ առավել սեղմ ժամկետներում նախաձեռնողին տրամադրել փորձաքննական եզրակացություն:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց առաջարկել կառավարությանը քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար 15 օրվա փոխարեն նախատեսել 40 օր եւ ուժեղացնել պատասխանատվության մեխանիզմները:
 


13.12.2010
Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել էր որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրեց արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկված 35 հարցերը քննարկելու նպատակով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ` մինչ օրա...

13.12.2010
Գեղեցիկ ավանդույթը շարունակվում է
Դեկտեմբերի 13-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց  գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի անհատական` թվով 20-րդ ցուցահանդեսը, որը նա նվիրել է ՀՀԿ հիմնադրման 20-րդ տարեդարձին:  Ցուցահանդեսին ներկա  էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am