National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.12.2010
«Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամներն Ազգային ժողովում
1 / 3

Դեկտեմբերի  14-ին ԱԺ փոխնախագահ  Սամվել Նիկոյանը  եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեցին «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամների հետ:

Պարոն Դավթյանը` ողջունելով երիտասարդներին, կարեւորեց նրանց  այցը խորհրդարան, ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը եւ օրենքների ընդունման կարգը:

Երիտասարդների հարցերը բազմաթիվ էին: Նրանք իրենց հարցերում անդրադարձան մի շարք օրենքների, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին,  Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ այլն: Սամվել Նիկոյանը  եւ Արտակ Դավթյանը բոլոր հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ:

           «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը կարեւորեց նման հանդիպումները  եւ հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն եւ հնարավորություն կտան երիտասարդներին մոտիկից ծանոթանալու խորհրդարանի աշխատանքներին:


14.12.2010
Շարունակվում է ԱԺ արտահերթ նստաշրջանը
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց  արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց  նախորդ օրը քննարկված չորս օրինագծերից երեքը` կից օրենսդրական փաթեթներով: Մյուս օրինագծի քվեարկությունը կկազմակերպվի ԱԺ հաջորդ նիստերում: Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am