National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.03.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
1 / 3

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ  նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի  այցը Հարավային Կովկաս`  նշելով, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար:  Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա նախագահության օրոք ԵԱՀԿ-ն կշարունակի իր ջանքերը ներդնել խաղաղության եւ միջազգային անվտանգության ամրապնդման, ժողովրդավարության զարգացման եւ  օրենքի գերակայության գործում:  Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ  սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում  եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է ստանձնել միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր  գնահատեց ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ  ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը:   ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը եւ գոհունակությամբ փաստեց որ այն լավ հիմքերի վրա է դրված, ինչը տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները: Նա բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագիրը, որն արդեն հաջողությամբ իրականացվում է տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աուդրոնիուս Աժուբալիսը նշեց, որ միշտ առիթը օգտագործում է հանդիպել նախկին  գործընկերների  հետ, քանի որ  խորհրդարանն է այն հիմքը, որը հնարավորություն է տալիս ժողովրդավարական պետությունների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու համար: Նա գոհունակությամբ փաստեց, որ  Հայաստանը բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել դատաիրավական համակարգում, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում: Նա անհրաժեշտ համարեց  համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ  եւ կարեւորեց  2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  բարեփոխված ընտրական օրենսգրքի ընդունումը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը  անդրադարձավ ՀՀ  ընտրական      օրենսգրքի,  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքներում առաջարկվող փոփոխություններին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: Նրա համոզմամբ ԵԽԽՎ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումը կխոչընդոտի խաղաղ կարգավորման գործընթացին: «Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Կողմերը պետք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն եւ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: ԱԺ նախագահի համոզմամբ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ  ողջ տարածաշրջանի համար: Նա հույս հայտնեց, որ  Լիտվան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր քայլեր կձեռնարկի միջազգային կառույցներում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները եւ ապակառուցողական քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ  եւ  ԼՂ հիմնախնդրի կարգավորաման գործընթացում  դրական տեղաշարժ է նկատում:  Նրա համոզմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է միակը լինի խաղաղ կարգավորման գործընթացում: Նա մտահոգություն արտահայտեց շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ եւ իր ծավակցությունը հայտնեց երեկվա ողբերգական դեպքի կապակցությամբ:  «Մենք պետք է աջակցնեք շփման գծում հրամանատարների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման, դիպուկահարների հեռացման գործում, ինչը մեծապես կնպաստի լարվածության թուլացմանը»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 


18.03.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին   որոշման նախագիծը  եւ  մարտի 21-24-ի  ԱԺ չ...

18.03.2011
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
Մարտի 18-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:   ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություննե...

18.03.2011
ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները ԱԺ խմբակցությունների հետ
Մարտի 18-ին տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսին եւ նրան ուղեկցող պատվիրակությունը հանդիպեց խորհրդարանական ընդդիմադիր  ՀՅԴ  եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության ...

18.03.2011
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մարտի 20-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Խորվաթիայի  Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը:  Երեւանում Լուկա Բեբիչին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am