National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
21.03.2011
ԱԺ նախագահը ընդունեց Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարին
1 / 2

Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի  Հանրապետություն:

Խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի միջեւ տեղի ունեցավ առանձնազրույց:

Ողջունելով Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Բեբիչի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական հարաբերությունների  զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց  Խորվաթիայի հետ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարը նույնպես անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ակտիվացումը, քանի որ նրա կարծիքով խորհրդարանները մեծ դեր ունեն միջպետական հարաբերությունները զարգացնելու գործում: Պարոն Բեբիչը նշեց, որ առավոտյան այցելել է Ցեղասպանության հուշահամալիր եւ  տպավորված է տեսածով: Նրա խոսքով հայ եւ խորվաթ ժողովուրդները պատմական  շատ ընդհանրություններ ունեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը,  խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am