Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները: Ավանդույթի համաձայն, նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին:
Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա անդրադարձավ խորհրդարանի կառուցվածքին ու գործառույթներին, ներկայացրեց ԱԺ աշխատակարգը: ԱԺ փոխնախագահը մասնավորապես ընդգծեց խորհրդարանի վերահսկողական գործառույթը պետական բյուջեի ձեւավորման եւ բյուջետային միջոցների օգտագործման գործընթացում: Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ այլ հարցերի:
Իսկ հանդիպումից հետո «Բաց դաս»-ի մասնակիցներին միացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի հետ մտերմիկ զրույցից հետո ուսանողները լուսանկարվեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճում: