ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա առիթով, ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ու սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առիթով: Մաղթում եմ երջանկություն ու հաջողություններ:
Հայոց պատմությունը լի է հայ կանանց մասին գեղեցիկ ու ոգեշունչ պատումներով: Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը:
Վստահ եմ, որ այսօր էլ, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում հայ կինը շարունակելու է իր հայապահպան առաքելությունը:
Վերստին ջերմորեն շնորհավորում եմ հայ կանանց` գարնան, գեղեցկության եւ զարթոնքի իրենց գեղեցիկ տոնի առիթով»:
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ