National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.03.2004
Մարտի 8-ը` ծննդյան օր

Երեւանի Էստոնական փողոցի բնակիչ Վահան Զաքարյանը նամակ էր գրել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին`  նշելով, որ ծնվել է 1903 թ. մարտի 8-ին եւ 101-ամյակի օրը իր միակ ցանկությունն է, որ խորհրդարանի նախագահը  ներկա լինի իր ծննդյան տոնին:

Մարտի 8-ին խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելեց Վահան Զաքարյանին եւ շնորհավորեց նրան, մաղթեց առողջություն ու երկարակեցություն: Վահան Զաքարյանը 8 զավակներ ունի, մեծ ընտանիքի նահապետ է եւ ինչպես պատմեց խորհրդարանի նախագահին` որոշել է ապրել եւս 20 տարի` տեսնելու իր հայրենիքի բարգավաճումը: Երեւանի ամենատարեց տղամարդը շնորհակալություն հայտնեց Խորհրդարանի նախագահին իր խնդրանքը հարգելու ու ծննդյան օրը միասին նշելու համար եւ իր օրհնանքի խոսքն ուղղեց «երիտասարդ, խոստումնալից, եռանդուն ղեկավարին`  համոզված, որ ինչպես այս դեպքում, բոլոր մյուս դեպքերում էլ նա իր խոսքի տերն է լինելու»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am