National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
31.03.2011
Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
1 / 2

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյին:

Ողջունելով հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու առումով: ԱԺ նախագահը նշեց, որ Շվեյցարիա կատարած իր պաշտոնական  այցի ժամանակ զգացել է, թե ինչքան լավ են տրամադրված Շվեյցարիայի իշխանությունները հայկական համայնքի եւ ընհանրապես հայ ժողովրդի նկատմամբ:

Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին սերտացել են, ինչի վկայությունն են նաեւ բարձր մակարդակով տարբեր փոխայցելությունները, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը:: Նրա խոսքերով` Երեւանում դեսպանատուն բացելը վկայում է  Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու` Շվեյցարիայի ցանկության մասին: Շվեյցարիայի Նախագահը նշեց, որ իրենք Հայաստանում իրականացնում են ծրագրեր տարբեր ոլորտներում եւ այսուհետ եւս մտադիր են շարունակել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ դեռ կառավարությունում աշխատած տարիներից է ծանոթ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին` նաեւ համակարգելով դրանք: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու քաղաքականություն. ակտիվ քայլեր են կատարվում բարեփոխումների իրականացման, մեր երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Աշխատանքներ են իրականացվում եվրոպական կառույցների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի հետ:

Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ Շվեյցարիան շնորհակալ  է Հայաստանին` հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացում իրեն  միջնորդի դեր վստահելու համար: Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական մեծ համարձակություն դրսեւորեցին` նախաձեռնելով եւ ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարելով Շվեյցարիայի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում` բարձր գնահատեց այդ երկրի ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Նշելով, որ ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի անդամներն ակտիվորեն համագործակցում են իրենց շվեյցարացի գործընկերների հետ` ԱԺ նախագահն ընդգծեց շվեյցարական խորհրդարանի հետ կապերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այսօր առավել քան երբեւէ  կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության դերը: Շվեյցարիայի Նախագահը համակարծիք էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ` կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս այս տարածաշրջանին` իրականացնելով միջնորդական գործունեություն տարբեր երկրների միջեւ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am