National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
06.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը գիտությունների ազգային ակադեմիայում

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մարտի 5-ին ԳԱԱ նախագահի նախաձեռնությամբ հանդիպեց ԳԱԱ գիտական խորհրդի անդամների հետ։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը համառոտ ներկայացրեց գիտության բնագավառում տիրող իրավիճակը, ներկայացրեց ԳԱԱ ակադեմիայի եւ գիտնականների առջեւ ծառացած խնդիրները։ ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրվեց գիտության բնագավառին պետբյուջեից ֆինանսավորման, գիտնականների աշխատավարձի բարձրացման, գիտական կոչումների համար հավելավճարի, գիտության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը գիտնականների մասնակցության հարցերի վրա։ Նշվեց, որ ԱԺ-ի հետ համագործակցության արդյունքում արդեն հաջողվել է լուծել բազմաթիվ խնդիրներ։

ԱԺ նախագահը կարեւորելով օրենսդիր իշխանության եւ գիտությունների ազգային ակադեմիայի սերտ գործակցությունը, նշեց, որ ԱԺ-ը արդեն ֆինանսավորել է գիտնականների հինգ գրքերի տպագրությունը: Առաջարկվեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւս տասը գրքի հրատարակմանը։ Հայաստանի եւ այլ երկրների ակադեմիաների միջեւ կապեր հաստատելու եւ ամրապնդելու նպատակով՝ խորհրդարանի ղեկավարը նաեւ առաջարկեց ԱԺ պատվիրակությունների կազմում ընդգրկել ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների։ Անդրադառնալով գիտության ֆինանսավորման հարցին, ԱԺ նախագահն ասաց, որ պետբյուջեի հնարավորության սահմաններում յուրաքանչյուր տարի կավելանա բնագավառի ֆինանսավորման չափը։ Նշվեց, որ առաջիկայում ԱԺ նախագահին կից կստեղծվի գիտական հարցերով խորհուրդ, որը կնպաստի գիտնականների եւ ոլորտի առջեւ ծագած խնդիրների համակողմանի քննարկմանն ու լուծմանը։ Գիտական կոչումների համար հավելավճար տալու հարցի առնչությամբ առաջարկվեց ներկայացնել հստակ հաշվարկ գիտական կոչում ունեցող գիտնականների վերաբերյալ, որպեսզի այդ ծախսերը ներառվեն միջին ժամկետ զարգացման ծրագրում։

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց գիտնականներին հուզող բազմաթիվ հարցերի։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am