National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.04.2011
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին
1 / 1

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 6-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհին խորհրդարանի նախագահի կողմից պարգեւատրվել էր Ազգային ժողովի Պատվո մեդալով, սակայն  առողջական պատճառներով չէր կարողացել ներկա  գտնվել ԱԺ-ում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:

Հովիկ Աբրահամյանը դերասանուհուն պարգեւը հանձնեց նրա տանը: Շնորհավորելով Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ` ԱԺ նախագահը մաղթեց նրան շուտափույթ ապաքինում, հաջողություն  եւ բեղմնավոր գործունեություն։ Տիկին Գրիգորյանը հանկարծակիի էր եկել Ազգային ժողովի նախագահի այցելությունից եւ շատ շոյված էր նրա վերաբերմունքից: Նա իր երախտագիտությունը հայտնեց Հովիկ Աբրահամյանին եւ նրան նվիրեց իր հեղինակած գիրքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am