National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.04.2011
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում
1 / 2

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Ողջունելով հյուրերին`  Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ պարոն Չանչունի այցը  նոր լիցք կհաղորդի երկու  երկրների բարեկամական հարաբերություններին: Նրա խոսքով Հայաստանը մեծ նշանակություն է տալիս համագործակցությանը Չինաստանի հետ եւ հարաբերությունների  հետագա զարգացմանը տարբեր ոլորտներում: ԱԺ նախագահի գնահատմամբ հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը եւ խորացումը կնպաստեն Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման ամրապնդմանը, երկու հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը: Ավելի շահեկան արդյունքների հասնելու նպատակով 2011 թ-ի մարտին  ստեղծվել է հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման եւ երկու երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի համակարգման խորհուրդ: ԱԺ նախագահը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւան եւ Պեկին քաղաքների միջեւ քույր-քաղաքներ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի Լոռի մարզի եւ Չինաստանի Շանսի նահանգի միջեւ համագործակցության հաստատման վերաբերյալ:

Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ  երկու երկրների միջեւ  դինամիկ զարգանում են նաեւ միջխորհրդարանական եւ միջկուսակցական հարաբերությունները:  Նա   կարեւոր համարեց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, բարեկամական խմբերի գործունեության
ակտիվացումը:

ԱԺ նախագահը չինական կողմին  շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչուն անհրաժեշտ  համարեց երկու երկրների փոխգործակցության զարգացման խորացումը  եւ նշեց, որ չնայած հեռավորությանը Հայաստանի եւ Չինաստանի  բարեկամությունը դարերի պատմություն ունի: Միջպետական հարաբերությունների զարգացման հարցում պարոն Չանչուն առանձնացրեց միջխորհրդարանական գործակցության դերը եւ այս համատեքստում բարձր գնահատեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2008թ. պաշտոնական այցը Չինաստան եւ երկու խորհրդարանների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ինչը  նոր հնարավորություններ ընձեռեց միջխորհրդարանական կապերի հետագա  զարգացման համար:

Կողմերը կարեւորեցին առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացումը:

Հանդիպման վերջում ԱԺ նախագահը  վերահաստատեց իր հրավերը`  Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյին այցելել Հայաստան:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am