National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
21.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Վալմարի գեղանկարների ցուցահանդեսի բացմանը
1 / 5

Ապրիլի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց  «Վալմար» արվեստի սրահ, որտեղ  մասնակցեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) «Վենետիկյան տպավորություններ»  թեմայով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը: 
  
Ցուցահանդեսի բացումը համընկել էր նկարչի ծննդյան օրվա հետ. այդ կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով Վալմարին` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նրան եւ նվիրեց ԱԺ նախագահի անվանական ժամացույց: ԱԺ նախագահը նշեց, որ շատ բարձր է գնահատում ոչ միայն նկարչի արվեստը, այլեւ մարդկային հատկանիշները: 

ԱԺ նախագահը շրջեց սրահում, ծանոթացավ ցուցադրված աշխատանքներին: Հովիկ Աբրահամյանին ներկայացվեցին Վենետիկը պատկերող գեղանկարները, որոնք Վալմարը  ստեղծել է` ներշնչվելով  այդ քաղաքում անցկացրած օրերից ստացած տպավորություններից :




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am