ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը , ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան անձինք ապրիլի 24-ի առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: