National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.04.2011
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Ապրիլի 29-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ներկայացրեց  «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի նախագիծը նպատակ ունի բարձրացնելու փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը` մասնավորապես պահանջելով տարեկան հաշվետվության մեջ կցել անկախ գնահատողի եզրակացությունը շուկայական արժեքին գործարքի համապատասխանության վերաբերյալ, մանրամասն տեղեկություններ ներկայացնելու գործարքի կողմերի, պայմանների, շահագրգռվածության բնույթի ու շրջանակների վերաբերյալ, որ տնօրենները հանդես բերեն պատշաճ ջանասիրություն եւ տեղեկացնեն ընկերության ղեկավարելու ժամանակ ընդունած որոշումների մասին, իսկ օրենքի խախտմամբ կամ լիազորությունների վերազանցման արդյունքում ընկերությանը հասցված վնասը հատուցվի:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

 Նախագծերի փաթեթի  նպատակը կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում գործող կոնցեսիոներների (օպերատորների) համար հարկման հավասար պայմանների ձեւավորումն է:

Հանձնաժողովը երկու նախագծերի վերաբերյալ էլ ներկայացրեց դրական եզրակացություն նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրինագծերի վերաբերյալ:


05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am