Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մայիսի վերջին Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային հարցերը: Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը կարեւորեցին, երկու խորհրդարանների միջեւ հաստատված ավանդույթի համաձայն, համագործակցության շարունակականությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: