National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
03.05.2011
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպանին
1 / 1

Մայիսի 3-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության  միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

Վրաստանի դեսպանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ  միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից շատ է կարեւորվել  այդ հանձնաժողովի աշխատանքները տեւական ընդմիջումից հետո վերսկսելու եւ ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ով նաեւ այդ հանձնաժողովի համանախագահն է, տեղեկացրեց, որ առաջիկայում ինքը  միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով այցելելու է Վրաստան, որտեղ եւ   հանձնաժողովի  նորընտիր վրացի համանախագահի  հետ  կքննարկեն եւ կհստակեցնեն հանձնաժողովի հետագա անելիքները: Նա համոզմունք հայտնեց, որ  հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա  ամրապնդումն ու  զարգացումը բխում է երկու բարեկամ երկրների շահերից:

Զրուցակիցները  քննարկեցին  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am