National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
03.05.2011
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխան Շմիդթը հյուրընկալվել էր ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Մայիսի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխան Շմիդթին:

Դեսպանի հաղորդմամբ` իր այցի նպատակն է տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ տեղի են ունենալու հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններ, ինչպես նաեւ մանրամասներ իմանալ խորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ համաձայնագրի մասին: Դեսպան Հանս-Յոխան Շմիդթը գերմանական կողմի անունից ողջունեց Հայաստանի պատրաստակամությունը հայկական զորախմբի թվակազմի ավելացման առումով:

Պարոն Ռուստամյանն իրազեկեց, որ, իրոք, իր գլխավորած հանձնաժողովն առաջիկայում քննարկելու է «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագիրը: Հանձնաժողովի նախագահը կարեւորեց միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերով, հակատեռորիստական պայքարի առումով Հայաստանի մասնակցությունը միջազգային կարեւորագույն իրադարձություններին, ինչը մեր երկրի արտաքին քաղաքական ուղղություններից է: Պարոն Ռուստամյանը հույս հայտնեց, որ բազմակողմանի քննարկումների արդյունքում առանց որեւէ խոչընդոտի եւ հանձնաժողովը, եւ խորհրդարանը դրական եզրակացության կարժանացնեն համաձայնագիրը` նշելով, որ այդ առթիվ քաղաքական որոշում Հայաստանն արդեն կայացրել է:

Կողմերն անդրադարձան հայ-գերմանական համագործակցության ընդլայնմանը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, միջազգային կառույցներում համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ու ընտրական իրավունքի պաշտպանության խնդիրներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am