National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.05.2011
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
1 / 4

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Մեծ Հայրենականի մի շարք վետերաններ ու արցախյան գոյամարտի ազատամարտիկներ այցելեցին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի: 
 
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  եւ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին: Այնուհետեւ ներկաները լռության րոպեով հարգեցին Հայրենիքի ազատության եւ անկախության համար զոհված զինվորների հիշատակը եւ ներկա գտնվեցին զինվորական շքերթին:

«Հաղթանակ» զբոսայգում, տեղադրվել էին զինվորական վրան եւ դաշտային խոհանոց, որի շուրջ խմբվել էին Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Նրանց մոտենալով` Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը, նստեց նրանց հետ սեղանի շուրջ եւ բռնվեց մտերմիկ զրույցի:

ԱԺ նախագահը  լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության, մասնավորապես Հայ ազգային  կոնգրեսի հետ համագործակցությանը` ասաց . «Համագործակցություն տեսնում եմ, իրենք էլ են հայտարարում, որ համագործակցության անհրաժեշտության կա: Եթե իրենք պատրաստ են, մենք էլ ենք պատրաստ համագործակցելու, որովհետեւ յուրաքանչյուր համագործակցություն բխում է ժողովրդի եւ պետության շահերից: Եթե հիշում եք, ես բազմաթիվ առիթներով առաջարկել եմ Ազգային ժողովի ամբիոնը դարձնել բազմակարծության, քննարկումների, քննադատությունների ամբիոն: Ճիշտ կլինի փողոցներից  վերադառնալ եւ յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր խնդիր քննարկել խորհրդարանում: Եթե կան ողջամիտ տեսակետներ, իշխանությունը միշտ պատրաստ է լսելու դրանք, անկախ նրանից` ընդդիմության, թե իշխանության տեսակետն է դա»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:


Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային` ԱԺ նախագահն ասաց, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն հեղինակազրկում է երկրի պատիվը: «Արտահերթ ընտրությունների կարիք չկա, որովհետեւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի: Դա շատ քիչ ժամանակ է եւ ընդդիմության եւ իշխանության նախապատրաստվելու համար:Ճիշտ կլինի, որ իրենք իրենց ուժերը ներդնեն, նախապատրաստվեն թափանցիկ ընտրությունների:Բոլորդ գիտեք, որ ներկայումս ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում եւ փորձում ենք ընդգրկել նաեւ ընդդիմությանը, քննարկել ընդդիմության կողմից հնչող առաջարկությունները: Մեզ համար կարեւոր է, որ ընտրական օրենսգիրքն ընդունվի բոլոր ուժերի կողմից»,- նկատեց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը նշեց.«Կարծում եմ, որ  Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կհայտնվի Ազգային ժողովում, բայց թե քանի տեղ կզբաղեցնի` կախված է ժողովրդի կամքից»:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am