National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.05.2011
Անցկացվեց հերթական «Բաց դաս»-ը
1 / 2

Մայիսի 10-ին Ազգային ժողովում «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել եւ խորհրդարանական անցուդարձին էին հետեւում Շիրակի մարզի Ազատան գյուղական համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները: ԱԺ քառօրյայի աշխատանքին հետեւելուց հետո նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: ԱԺ փոխնախագահը աշակերտներին ներկայացրեց խորհրդարանական աշխատանքի առանձնահատկությունները, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությունը, օրենքների ընդունման ընթացակարգը: Պարոն Բալասանյանը հորդորեց աշակերտներին լավ սովորել, երկրի համար դառնալ լավ մասնագետ ու քաղաքացի, շենացնել ու հզորացնել մեր պետությունը:

ԱԺ փոխնախագահի եւ աշակերտների միջեւ ծավալվեց ջերմ ու անկաշկանդ զրույց, որի ընթացքում դպրոցականները եւ ուսուցիչները ներկայացրին իրենց մտահոգող հարցերը, որոնք վերաբերում էին կրթական բարեփոխումների նպատակահարմարությանը, գյուղատնտեսության հիմնախնդիրներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ավանդների վերադարձման գործընթացին, դպրոցի տեխնիկական վերազինմանը, շենքային պայմանների բարելավմանը եւ այլն: Բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: ԱԺ փոխնախագահը խոստացավ բոլոր խնդիրները քննարկել համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ եւ հնարավորության դեպքում լուծում տալ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am