National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
11.05.2011
Հյուսիսային համալսարանի ուսանողները հյուրընկալվեցին խորհրդարանում
1 / 2

Մայիսի 11-ին ՀՀ  Ազգային ժողովի  «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում  հյուրընկալվել էին Երեւանի Հյուսիսային համալսարանի  մի շարք ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողները, որոնց հետ հանդիպեց եւ հերթական «Բաց դասն» անցկացրեց  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Պարոն Դավթյանը երիտասարդներին փոխանցելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույնները, նշեց, որ  ստացել է ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նամակը, որում նկարագրված են ոչ պետական բուհերի խնդիրները եւ պետական եւ մասնավոր բուհերի միջեւ մրցակցային անհավասար դաշտը:  Նա հավաստիացրեց, որ հանձնաժողովն առաջիկայում կնախաձեռնի  խնդրի առնչությամբ   քննարկումներ:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի շրջանակներում. քննարկվեցին բազմաբնույթ հարցեր:

Ուսանողների հետաքրքրության շրջանակներում էին վարվող ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ միջազգային կառույցների հետ համագործակցությունը,   ԱԺ օրենսդրական գործունեությունը,  ՀՀ  Ընտրական օրենսգրքի բարեփոխումները,  անվճար ուսման վերաբերյալ հարցերն ու գործազրկությունը,  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվող Երիտասարդական խորհրդարանն ու նրա  գործառույթները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am