National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.05.2011
Խորհրդարանն սկսեց 2010 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 4

Մայիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «2010 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության քննարկումները:

 ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը բացելով նիստը, անդրադարձավ հաշվետվությանը եւ նշեց,  որ 2010 թվականի ՀՀ պետական բյուջեն իրականացվել է բարդ իրավիճակում եւ այն հնարավոր չէ բնութագրել մեկ բառով:  Ըստ էության` հաշվետու տարում  արձանագրվել է բարձր աճ արդյունաբերության բնագավառում, որի շհորհիվ հաջողվել է 30 տոկոսով նվազեցնել պետական բյուջեի դեֆիցիտը: Արտահանման աճի տեմպը շուրջ 3 անգամ գերազանցել է ներմուծման արդյունքներին, սակայն միեւնույն ժամանակ`  գյուղատնտեսության   բնագավառում արձանագրվել է չափազանց բարձր անկում եւ բարձր գնաճ:

 Խորհրդարանի քննարկմանը ներկայացվեցին 2010 թվականի պետական բյուջեի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, հաշվետվության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի  եւ  ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունները, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի իրականացրած վարչական ծախսերը:

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման ընդհանուր բնութագրիչներին եւ իրականացված աշխատանքներին:

Նա մասնավորապես նշեց, որ 2010 թվականին իրականացված ծրագրերի ամենազգալի արդյունքը եղել է այն,  որ նախորդ եւ հաշվետու տարիներին իրականացված հակաճգնաժամային միջոցառումներն սկսել են  տալ իրենց դրական արդյունքները:

2010 թվականը ՀՀ վարչապետը գնահատեց  որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում  շարունակվել է պարզ եւ հասկանալի հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը:

Մասնավորապես, ըստ վարչապետի, էապես բարելավվել են ենթակառուցվածքները` կատարվել են  մեծածավալ պետական ներդրումներ, բարելավվել է բիզնես միջավայրը եւ առավել բարենպաստ պայմաններ են  ստեղծվել փոքր եւ միջին բիզնեսի համար, ինչպես նաեւ ներդրվել են հստակ ծրագրեր, որոնք նպաստելու են երկրի  տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացմանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն  անդրադարձավ  մակրոտնտեսական ցուցանիշներին, որոնք  արձանագրվեցին  2010 թվականի ընթացքում:

Այսպես` համախառն ներքին արդյունքի աճը ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն կազմել է  2.1 տոկոս, ընդ որում`   կարեւորվել է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը` մասնավորապես արդյունաբերությունում  արձանագրվել է 10.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 13.6 տոկոս աճ, հանքարդյունաբերությունում` 19.1 տոկոս աճ:

Երկրորդ խոշոր ոլորտը, որն աճ էր ապահովել, ծառայությունների ոլորտն է, որն ապահովել է 4.5 տոկոս աճ:  Ըստ վարչապետի` մակրոտնտեսական ցուցանիշները կլինեին ավելի բարվոք, եւ ՀՆԱ-ի ցուցանիշը կրկնակի անգամ կլիներ ավելի բարձր, եթե գյուղատնտեսության ոլորտում չարձանագրվեր աննախադեպ անկում` 15.7 տոկոս, որը պայմանավորված էր այլ հանգամանքների հետ միասին նաեւ բնակլիմայական պայմաններով:

Բյուջեի պակասուրդը 7.7 տոկոսային կետից 2010 թվականին էապես նվազել է եւ կազմել է 5 տոկոս: Ճշգրտված ցուցանիշներով, քանի որ Ազգային վիճակագրական ծառայությունը ճշգրտել է մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները, 2009 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի մեջ կազմել է 7.6 տոկոս, իսկ 2010 թվականի արդյունքներում կազմել է 5 տոկոս:  Տիգրան Սարգսյանի խոսքով` արտաքին պարտքի սպասարկման տեսակետից եւ մակրոտնտեսական ցուցանիշներ ապահովելու տեսակետից մեր երկիրն առաջիկայում  հայտնվելու է ավելի բարվոք միջավայրում:

 ՀՀ ֆինասների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց  2010-ի պետական բյուջեի եկամուտները, ծախսերը եւ պակասուրդը:  Ըստ այդմ` ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով, ելնելով 1.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ 742.1 մլրդ դրամ եկամուտներ, որից 699.6 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 42.5 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար կառավարության որոշումներով բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 30.8 մլրդ դրամով (4.2%-ով) եւ կազմել շուրջ 773 մլրդ դրամ, որից 725.4 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 47.6 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 2010 թվականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 780.5 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 90.4 մլրդ դրամով կամ 13.1%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը` 1%-ով, այն դեպքում, երբ պաշտոնական դրամաշնորհների կանխատեսված մակարդակն ապահովվել է ընդամենը 64.3%-ով կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 17 մլրդ դրամ: Հարկային եկամուտները (ներառյալ` պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները) եւ այլ եկամուտները գերազանցել են ճշտված ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 2%-ով եւ 27.3%-ով:

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 935.5 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրն ավելացվել է 40.8 մլրդ դրամով (4.4%-ով) եւ կազմել շուրջ 976.3 մլրդ դրամ: Ըստ այդմ, ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է 97.7% կամ 954.3 մլրդ դրամ: Շեղումը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով, առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 99%:

Հաշվետու տարում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 173 մլրդ դրամ, նախորդ տարվա  համեմատ նվազել է 65 մլրդ դրամով:

Արտաքին պարտքը կազմել է 303 մլրդ դրամ, սակայն, ինչպես նշեց գլխավոր գանձապետը, վարկային պարտավորությունների մարումը, որը սկսվելու է 2012 թվականից, խնդիրներ չի առաջացնի:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ, նշելով, որ 2010 թվականին ՀՀ մակրոտնտեսական միջավայրի հիմնական զարգացումները պայմանավորված են եղել համաշխարհային տնտեսության վերականգնմամբ եւ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում իրականացված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների նախորդ տարվանից փոխանցված վերականգնողական ազդեցությունների դրսեւորմամբ:

ՀՀ ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ ԿԲ վարչական ծախսերը հաշվետու տարում կազմել են 4,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս կամ 4,7 մլրդ դրամ:

 ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնելով իր ղեկավարած կառույցի եզրակցությունը, նշեց մի քանի դիտողություններ եւ մտահոգություններ: Ըստ նրա` շուրջ 3,3 ԱՄՆ մլրդ դոլարի հասնող ՀՀ արտաքին պարտքը,  որի մարման գործընթացն սկսվելու է հաջորդ տարվանից, բավականին ծանր բեռ է լինելու պետական բյուջեի վրա, ուստի կարծում է, որ հարցի հետ կապված `անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, ինչը, ինչպես հետագայում հավաստիացրեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, արդեն նախաձեռնվել  եւ մշակման փուլում է:

  ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մտահոգիչ համարեց նաեւ պետական գնումների ոլորտում արձանագրված փաստերը:

Ըստ այդմ, հաշվետու տարում պետական բյուջեից գնումների նպատակով ծախսվել է շուրջ 337 մլրդ դրամ: Շատ դեպքերում գնված ապրանքների գները մի քանի անգամ գերազանցել են շուկայական գները, ինչը մտածելու տեղիք է տալիս:  Իշխան Զաքարյանը նշեց նաեւ որոշ ծրագրերի անարդյունավետությունը, կարծիք հայտնեց, որ որոշ ծրագրեր կամ պետք է կասեցվեն, կամ էլ` չֆինանսավորվեն: 
 
Նույն օրը Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան հաշվետվությունը` կապված արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ոլորտների ֆինանսավորման հետ:

Ոլորտների ֆինանսավորման հիմնական ուղղություններին անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ առանձին ոլորտներին վերաբերող բյուջետային հատկացումներն ու կատարված ծախսերը ներկայացրին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության բնագավառներին ՀՀ 2010 թ. պետական բյուջեից տրամադրվել է 67.4 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 97.9%-ը: Ծրագրի շեղումը հիմնականում պայմանավորված է ոստիկանության որոշ ծրագրերի համեմատաբար ցածր կատարողականով:

2009 թ. համեմատ ոստիկանության ծախսերը գրեթե չեն փոփոխվել: Հասարակական կարգի պահպանության ապահովման համար նախատեսված ծախսերը կատարվել են ամբողջությամբ` կազմելով 22.5 մլրդ դրամ եւ 5.8% ով զիջելով 2009 թ. ցուցանիշը:

2010 թ. ընթացքում Ազգային անվտանգության բնագավառին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 11.9 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.8% ը: 2009 թ. համեմատ Ազգային անվտանգության ծախսերը նվազել են 6.8%-ով կամ 869.5 մլն դրամով: Մասնավորապես, 9.7 մլրդ դրամ հատկացվել է ազգային անվտանգության ապահովման ծրագրի ֆինանսավորմանը, որը կազմում է նախատեսվածի 100 տոկոսը:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով հաշվետու տարում ծախսվել է 4.3 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.9%-ը: 2009 թ. համեմատ նշված ծախսերը նվազել են 1.3%-ով:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` պաշտպանության նախարարությանը եւ պետական ռեզերվներին վերաբերող  դռնփակ համատեղ նիստը: 

Ոլորտների ֆինանսավորման հիմնական ուղղություններին անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ առանձին ոլորտներին վերաբերող բյուջետային հատկացումներն ու կատարված ծախսերը ներկայացրին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության բնագավառներին ՀՀ 2010 թ. պետական բյուջեից տրամադրվել է 67.4 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 97.9%-ը: Ծրագրի շեղումը հիմնականում պայմանավորված է ոստիկանության որոշ ծրագրերի համեմատաբար ցածր կատարողականով:

2009 թ. համեմատ ոստիկանության ծախսերը գրեթե չեն փոփոխվել: Հասարակական կարգի պահպանության ապահովման համար նախատեսված ծախսերը կատարվել են ամբողջությամբ` կազմելով 22.5 մլրդ դրամ եւ 5.8% ով զիջելով 2009 թ. ցուցանիշը:

2010 թ. ընթացքում Ազգային անվտանգության բնագավառին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 11.9 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.8% ը: 2009 թ. համեմատ Ազգային անվտանգության ծախսերը նվազել են 6.8%-ով կամ 869.5 մլն դրամով: Մասնավորապես, 9.7 մլրդ դրամ հատկացվել է ազգային անվտանգության ապահովման ծրագրի ֆինանսավորմանը, որը կազմում է նախատեսվածի 100 տոկոսը:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով հաշվետու տարում ծախսվել է 4.3 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.9%-ը: 2009 թ. համեմատ նշված ծախսերը նվազել են 1.3%-ով:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` պաշտպանության նախարարությանը եւ պետական ռեզերվներին վերաբերող  դռնփակ համատեղ նիստը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am