National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.05.2011
Հայաստանում կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ քննարկումներ Ազգային ժողովում
1 / 4

Մայիսի 19-ին ԱԺ-ում մեկնարկեց  ՀՀ Ազգային ժողովի եւ USAID-ի նախաձեռնած «Ազգային ժողովի դերը Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ղեկավար անձնակազմի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության (GOPAC) ներկայացուցիչներ:

Աշխատաժողովն սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձով, որում մասնավորապես ասված է.

«Ողջունում եմ Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարում Ազգային ժողովի դերին նվիրված նման աշխատա-ողովի անցկացումը:

Ինչպես գիտեք, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ մի շարք քայլեր են ձեռնարկվել: Համոզված եմ, որ աստիճանաբար արդյունքներն ավելի տեսանելի եւ շոշափելի են լինելու, ինչը պահանջում է համատեղ  ջանքերի գործադրում:

Կոռուպցիայի դեմ պայքարն իրավամբ հանդիսացել է սոցիալ-տնտեսական ցուցանիշների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների առումով բարձր մակարդակի հասած երկրների զարգացման առաջնային նախադրյալներից: Հայաստանի իշխանությունները գիտակցում են այդ պայքարի անհրաժեշտությունը եւ ունեն քաղաքական կամք` համապատասխան քայլեր իրագործելու եւ այդ գործընթացում առաջընթաց ապահովելու համար:

Այս տեսանկյունից շատ կարեւոր է միջազգային կառույցների եւ այդ ասպարեզում հարուստ փորձ կուտակած երկրների հետ համագործակցությունը, որի ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի եւ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի, Կոռուպցիայի դեմ խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության համատեղ կազմակերպած այս միջոցառումը:

Վստահ եմ, որ քննարկումների ընթացում  արդյունավետ գաղափարներ կհնչեն, թե ինչպես կարելի է նոր մեխանիզմներ ձեւավորել` ընդլայնելու վերահսկողական գործառույթները եւ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»:

Նիստում նախագահում էր ԳՈՊԱԿ-ի տնօրեն Ջոն Գ. Ուիլյամսը: Նա ներկայացրեց  առաջին նիստի հիմնական զեկուցումը, որը վերաբերում էր ժողովրդավարական պարտականություններին, ինչը հիմնականում ներառում է օրենսդրության, վերահսկողության եւ  ներկայացուցչության խնդիրները: Նա ծանոթացրեց նաեւ ՄԱԶԾ-ի եւ ԳՈՊԱԿ-ի` խորհրդարանականների համար կազմած գործիքային փաթեթին, որի հիմքում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան է: Ըստ բանախոսի` ծրագրի գործիքակազմը ստեղծում է մի շրջանակ, որի սահմաններում խորհրդարանականները կարող են քննարկել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրենց գործունեության արդյունքները:  Տրվում են հարցեր, որոնց պատասխանելը օգնում է մեծացնելու այս ոլորտում խորհրդարանի դերի մասին իրազեկությունը, խորհրդարանի կարողությունների եւ կատարողականի  կատարելագործման գործողությունների ծրագրի վերաբերյալ համաձայնությունը եւ կարողությունները:  Այս խնդիրների իրականացման գործում  Ջոն Գ. Ուիլյամսը կարեւորեց ԳՈՊԱԿ-ի աշխատանքային խմբերի ստեղծումը եւ  դրանց միջոցով իրականացվող տարածաշրջանային նախաձեռնությունների դերը:

Հարցերը հիմնականում վերաբերում էին ազգային գերակայության, հանրային հաշվետվությունների, միջազգային օժանդակության, ֆինանսական վերահսկողության, ստացվող եկամուտների թափանցիկության, խորհրդարանական կարողությունների, հաշվետվողականության, խորհրդարանի վստահության, քաղաքացիների ներգրավման, փողերի լվացման եւ գույքի վերադարձի խմդիրներին:

Խորհրդարանական վերահսկողության համար բացի ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայից մասնակիցները տեղեկություն ստացան Ազգային ժողովի ներքին գործարկման մեխանիզմների միջեւ տարբերակումների եւ ԱԺ-ից դուրս հնարավոր կարգավորումների վերաբերյալ:

Նիստի ժամանակ քննարկվեցին նաեւ խորհրդարանում ԳՈՊԱԿ-ի ազգային գրասենյակ ստեղծելու մեխանիզմները, դրանց նպատակահարմարության, շարունակականության, միջազգային կազմակերպությունների հետ կապեր ստեղծելու խնդիրները:

«Ազգային ժողովի դերը Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում» թեմայով աշխատաժողովը իր աշխատանքները կշարունակի մայիսի 20-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am