National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.05.2011
ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
1 / 2

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Սաֆարյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ ընդունվել են ստացված բոլոր առաջարկները:   Պարոն Մուրադյանը նաեւ նշեց, որ մշակման փուլում է մեկ այլ օրինագիծ, որը բազմաթիվ սկզբունքային փոփոխություններ է նախատեսում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում: Այդ նպատակով առաջիկա ամռանը Հայաստան կժամանեն օտարերկրյա փորձագետներ, իսկ աշնանն արդեն ԱԺ քննարկմանը կներկայացվի օրինագիծը: Կանցկացվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: 
  
Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեցին եւ հանձնաժողովի դրական եզրակցությունն ստացան երկու համաձայնագրեր, որոնք կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

2011 թվականի հունվարի 17-ին Նիկոսիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի / կից արձանագրությամբ/  նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի հաղորդմամբ` Հայաստանն այս շրջանակում գտնվող համաձայնագրեր է կնքել 25 երկրի հետ: Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը երկրների միջեւ կխթանի ապրանքների ներմուծումն ու արտահանումը:

2010 թվականի հունիսի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ  «Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական  եւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Արձագանք. բժշկական ստորաբաժանումներ» ծրագիրը, որը նախատեսում է արտակարգ իրավիճակներում օպերատիվորեն գործող եւ հավասարակշռված հմտություններով օժտված բժշկական ստորաբաժանումների ստեղծում, որոնք կարող են շրջել տվյալ աղետի գոտում եւ ցուցաբերել բժշկական օգնություն` համագործակցելով նույն ծրագրի շրջանակներում վերապատրաստված հրշեջների եւ այլ ստորաբաժանումների հետ:

 Նախատեսվում է դասընթացներ անցկացնել ծրագրին մասնակից  բժիշկների համար: Դասընթաց անցկացնողները կվերապատրաստվեն Շվեյցարիայում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am