National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
1 / 3

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա  Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ուղեկցում էին նույն համալսարանի հայազգի դասախոսներ Անի եւ Պետրոս Մալաքյանները:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը  շատ օգտակար համարեց նման այցելությունները, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ու կարծիք կազմել տվյալ երկրի մասին, այնուհետեւ այդ տպավորությունները ներկայացնել իրենց հայրենիքում: Հովիկ Աբրահամյանը նրանց խորհուրդ տվեց այցելել Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ավելի մեծ գիտելիքներ եւ տեղեկատվություն կստանան Հայաստանի անցյալի մասին:

Նշելով, որ խորհրդարանը  բաց է հանրության, ուսանողության , աշակերտության համար, եւ օրենսդիր բարձրագույն մարմնում մշտապես տեղի են ունենում հանդիպումներ նրանց հետ` Հովիկ Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց Ազգային ժողովի ընտրակարգը, կառուցվածքը, խմբակցություններն ու հանձնաժողովները, ծանոթացրեց  գործառույթներին:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումները արտաքին քաղաքականության այդ խնդիրների վերաբերյալ:

 Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ ուսանողների հարցերին: Հանդիպումից հետո իր տպավորությունները հայտնելով` համալսարանի պրոֆեսոր Քրիս Փենսը երախտագիտություն հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը ժամանակ գտավ եւ  ընդունեց իրենց: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցների համար մեծ պատիվ էր խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպելն ու նրան հարցեր ուղղելը: Իսկ համալսարանի ուսանող Մայքլ Բրիթը շատ տպավորված էր, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ է ունենում աշակերտների եւ ուսանողների հետ, բաց դասեր անցկացնում նրանց համար:

Այնուհետեւ ԱՄՆ-ից ժամանած ուսանողներն ու դասախոսները եղան ԱԺ նիստերի դահլիճում, որտեղ լուսանկարվեցին խորհրդարանի նախագահի հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am