National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
1 / 1

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսին եւ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային, ովքեր մասնակցում էին ՀՀ ԱԺ-ում անցկացվող միջազգային աշխատաժողովին, որը նվիրված է Ազգային ժողովի դերին Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում:

ԱԺ նախագահը ողջունեց նման միջոցառման անցկացումը` բարձր գնահատելով GOPAC-ի քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանի խորհրդարանն իր մասնակցությունն է բերում այդ պայքարին եւ կարեւորեց օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթները:

GOPAC-ի գործադիր տնօրեն  Ջոն Ուիլյամսը նշեց, որ կազմակերպությունը կոչված է համախմբել աշխարհի խորհրդարանականներին կոռուպցիայի դեմ պայքարում եւ կարեւոր համարեց GOPAC-ի հայաստանյան կառույց` ազգային մասնաճյուղ ստեղծելը:

ՀՀ ԱԺ նախագահը նույնպես անհրաժեշտ համարեց ազգային կառույցի ստեղծումը` հայտնելով աջակցելու իր պատրաստակամությունը եւ ակնկալելով արդյունավետ  աշխատանք GOPAC-ի հետ:

Երկուստեք կարեւորվեց համագործակցության ընդլայնումը եւ փոխգործակցության սերտացումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am