National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.05.2011
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
1 / 3

Մայիսի 23-ի մամլո ասուլիսում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ ներկայացրին մայիսի 15-17-ը Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ-ի 3 մշտական հանձնաժողովների, ԱՊՀ ՄԽՎ-ի Խորհրդի, ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի մշտական հանձնաժողովի, ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի 36-րդ լիագումար նիստերի աշխատանքներից:

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ իր գլխավորած պատվիրակությունը Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալական հարցերի եւ մարդու իրավունքների, ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովների նիստերին: Էդուարդ Շարմազանովը ընտրվել է ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի նիստում քննարկվել է 11 հարց` 2011-2015 թթ. ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեության ծրագրում ՀԱՊԿ անդամ-պետությունների օրենսդրության ներդաշնակեցման եւ համանմանեցման մասին, անօրինական միգրացիային եւ մարդկանց առեւտրին հակազդելու ոլորտում ՀԱՊԿ անդամ-պետությունների ազգային օրենսդրության իրավահամեմատական վերլուծության արդյունքների մասին եւ այլ հարցեր: Մայիսի 16-ին ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 36-րդ լիագումար նիստին, որը նվիրված էր ԱՊՀ մասնակից-պետություններում կրթական համակարգի արդիականացման իրավական ապահովման մասին թեմային: Օրակարգում ընդգրկված 12 հարցից 11-ը վերաբերել են մի շարք մոդելային օրենքների հաստատմանը: Նույն օրը հայկական պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ Տավրիկյան պալատում մասնակցել է Նյուրնբերգյան գործընթացի 65-ամյակին նվիրված միջազգային  համաժողովին:

Բանախոսները, մասնավորապես, հայտնեցին, որ հայ պատվիրակներին հաջողվել է կանխել ԱՊՀ ՄԽՎ-ում Թուրքիային դիտորդի կարգավիճակ տրամադրելու Ադրբեջանի ներկայացուցիչների նախաձեռնության ընդունումը: Ըստ պատվիրակության ղեկավարի, ի շնորհիվ Է. Շարմազանովի արդյունավետ աշխատանքի, հիշյալ կառույցի Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում նախապես ընդգրկված հարցը ոչ միայն չի քննարկվել, այլեւ չի մտել նիստի օրակարգ, այն էլ հենց ադրբեջանցիների ցանկությամբ: Էդվարդ Շարմազանովն իր հերթին նշեց, որ «թուրքալեզու երկրները ցանկանում էին Թուրքիայի համար նոր հարթակ ստեղծել ԱՊՀ ՄԽՎ-ում»: «Պարզից պարզ էր, որ դա չպետք է տեղի ունենար, որովհետեւ Հայաստանը դրան պետք է դեմ քվեարկեր»,-ասաց նա` հավելելով, որ ադրբեջանական պատվիրակությունն այս հարցում փորձել է խորամանկել եւ ընկել է «իր իսկ ստեղծած ծուղակը»: Մասնավորապես, մինչեւ նիստը հանդիպում է խնդրել հայկական պատվիրակությունից եւ փորձել համոզել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին եւ թուրքալեզու երկրներին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցերը մեկ միասնական փաթեթով ընդգրկել օրակարգում: Սրան ի պատասխան հայ պատվիրակները հայտնել են, որ դրանք տարբեր հարցեր են, եւ , եթե Ուղղափառության ՄԽՎ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն իրենք կողմ են, ապա Թուրքիայի հետ կապված ունեն հատուկ կարծիք: Արդյունքում, ադրբեջանցիներն օրակարգում երկու հարցերի ընդգրկմանն էլ դեմ են քվեարկել:

Պարոն Շարմազանովը կարեւորեց մայիսի 16-ին տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերի Կոմիտեի արտաքին կապերի ենթակոմիտեի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում ինքը հանդես է եկել ելույթով: Հայկական պատվիրակության ներկայացուցիչը առանց անուն նշելու, սակայն շատ թափանցիկ, իր ելույթի բովանդակությունն ուղղորդել է Ադրբեջանի ինտենսիվ սպառազինման եւ ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փաստին: Ադրբեջանի պատվիրակությունը ցանկացել է ելույթով հանդես գալ, բայց այդ հնարավորությունից զրկվել է, քանի որ օրակարգում իրենց ելույթը չի եղել: Ավարտելով խոսքը` պարոն Շարմազանովը արդյունավետ գնահատեց հայկական պատվիրակության այցը, քանի որ կար համագործակցության եւ համերաշխության մթնոլորտ, հստակ ուղղորդված աշխատանք:

Նշենք, որ լիագումար նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ աշխատակազմի ԱՊՀ բաժնի վարիչ Մարիետա Սահակյանը պարգեւատրվել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի պատվոգրով: ՀԱՊԿ ԽՎ-ի պատվոգրի է արժանացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am