National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.05.2011
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1

Մայիսի 23-ին Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հադիպեց Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Անդրիա Ուրուշաձեին եւ նրա տեղակալ Իրակլի Նադառեիշվիլիին: Հանդիպմանը ներկա էին սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ խորհրդարանի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի  մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը:

Վրացի պաշտոնյաները հետաքրքրված են Հայաստանում կարեւոր փուլ մտած` կենսաթոշակային բարեփոխումների գործընթացով: Բանախոսների տեղեկացմամբ` Վրաստանում թեժ քննարկումներ են ընթանում կենսաթոշակային համակարգը փոփոխելու տարբերակների շուրջ, սակայն դեռ ընտրված չէ որեւէ մոդել: Այս համատեքստում նախարարը օգտակար ու կարեւոր համարեց Հայաստանի ձեռբերած ու հաջողած փորձը`  որպես տարածաշրջանում հարեւան երկրի:  Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց վրացի գործընկերներին փոխանցել այն  տեղեկատվությունը, որը կարող է նպաստել կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկին հարեւան երկրում` այդ թվում եւ նոր համակարգի կիրառումն ապահովող` արդեն  ընդունված ու թարգմանված օրենքները: Հակոբ Հակոբյանը  հյուրերին մանրամասներ հաղորդեց կենսաթոշակային նոր համակարգի հիմնական սկզբունքների ու  բաղադրիչների, ներդրման համար անհրաժեշտ իրավական դաշտի ու ֆինանսական աղբյուրների վերաբերյալ: Հակոբ Հակոբյանը բարեփոխումների հաջող ընթացքի համար կարեւոր նախապայման համարեց հասարակության տեղեկացվածությունը եւ ներգրավվածությունը:  Վրաց նախարարը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար եւ ընդգծեց, որ օրենսդիր եւ գործադիր մարմիններում հանդիպումները, նաեւ` Հայաստանի  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ այսօր ստորագրած հուշագիրը կնպաստեն համագործակցությունն այս ոլորտում առավել ակտիվացնելուն եւ կապերն ամրապնդելուն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am