National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.05.2011
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
1 / 2

Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի համար  եւ գոհունակությամբ փաստեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացան ու խորացան, ինչի արդյունքում  նաեւ խորհրդարանում իրականացվեցին ծրագրեր, որոնք նպաստեցին նաեւ Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ ներուժ կա եւ այս առումով կարեւորեց նաեւ միջխորհրդարանական գործակցության ակտիվացումը:

Դեսպան Յովանովիչը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` կարեւորելով հայ-ամերիկյան գործակցության հետագա ամրապնդումը եւ զարգացումը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչը կարեւոր դեր ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր գնահատեց վերջին տարիներին օրենքների շուրջ Ազգային ժողովում կազմակերպվող  բաց քննարկումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am