National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
26.05.2011
Բաց դաս` խորհրդարանում
1 / 3

Մայիսի 26-ին ՀՀ  Ազգային ժողովում Արմավիրի մարզի համայնքների մի շարք ավագ դպրոցների աշակերտներ մասնակցեցին Ազգային ժողովի նիստին, որից հետո հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը աշակերտներին ներկայացրեց ԱԺ կառուցվածքը, կազմը, հանձնաժողովներն ու նրանց գործունեության ոլորտները:

Պարոն Նիկոյանն անդրադարձավ ընթացիկ քառօրյա նստաշրջանում քննարկվող օրինագծերին, դրանցից առանձնացնելով եւ հատկապես կարեւորելով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ Նախագահի կողմից ներկայացված համաներում անցկացնելու վերաբերյալ նախագիծը, ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ նախատեսող օրինագիծը, ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձեւաչափում:

Պատանիներին հետաքրքրող  բազմաթիվ  եւ բազմաբնույթ հարցերը վերաբերում էին խորհրդարան-կառավարություն հարաբերություններին եւ համագործակցությանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ պատերազմի վերսկսման հավանականությանը, գործազրկությանը, ուսման բարձր վարձավճարներին, գյուղացիական վարկերի բարձր տոկոսադրույքներին, վթարային դպրոցների վերանորոգման հարցերին, զորակոչին, հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարներին եւ խոչընդոտներին:

Պարոն Նիկոյանը մանրամասն պատասխանեց բոլոր հարցերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am