Հունիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը ազգապահպանման, Հայաստանի հզորացմանն աջակցելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պերճ Սեդրակյանը նշեց, որ ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին:
Զրուցակիցներն անդրադարձան հայրենիք -սփյուռք կապերի ամրապնդմանը տարբեր ոլորտներում, հայապահպանության եւ այլ հարցերի: